BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ադրբեջանը հաղորդում է զրահատեխնիկայի «պլանային վերատեղակայումների» մասին

Ադրբեջանը հաղորդում է զրահատեխնիկայի «պլանային վերատեղակայումների» մասին
08.05.2016 | 02:24

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է Զինված ուժերի ստորաբաժանումների «պլանային վերատեղակայման» մասին: «Պաշտպանության նախարարի հանձնարարությամբ` մարտունակության մակարդակի բարձրացման նպատակով տեղի է ունեցել մի շարք զորամասերի կազմում ընդգրկված տարբեր տեսակի ռազմական տեխնիկայի պլանային վերատեղակայում: «Տագնապ» հրամանով այդ մարտական զրահատեխնիկան տեղափոխվել է տեղակայման վայրեր», - APA գործակալությանը փոխանցել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից:
Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում Կասպից ծովում՝ տեղեկացնում է ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը` նշելով, որ առաջիկա օրերին Կասպիական նավատորմիղի «Վոլգոդոնսկ» հրետանային նավն ու աջակցող ռազմանավերը «մարտական վարժանքներ կիրականացնեն, որոնք կուղեկցվեն ծովային, օդային և ցամաքային թիրախների հրետակոծմամբ»:


«Զորավարժությունների ավարտին ռուսական նավերը կուղևորվեն հարևան մի շարք պետությունների նավահանգիստներ` բարեկամական այցերով»,- նշված է հաղորդագրության մեջ: Նշված չէ, թե որ պետությունների նավահանգիստներ են այցելելու ռուսական ռազմանավերը:


«NATO-ի զինվորականների աճող ներկայությունը Վրաստանում` Անդրկովկասում իրադրության ապակայունացմանն ուղղված սադրանք է»՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն՝ անդրադառնալով մայիսի 11-26-ին Վրաստանում կայանալիք համատեղ վրաց-ամերիկյան զորավարժություններին, որոնց մասնակցում են ամերիկյան Abrams մակնիշի տանկեր, հետևակի զրահամեքենաներ: Զորախաղերի գլխավոր նպատակներից մեկը, ըստ կազմակերպիչների, «Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների ռազմական տեխնիկայի` Վրաստան տեղափոխման համակարգումն է»: «Վաշինգտոնն ու դաշնակիցներն իրենց այս քայլով ակնհայտորեն աջակցում են Թբիլիսիի ռևանշիստական ձգտումներին»,- նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 1270

Մեկնաբանություններ